Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Անգլիայի հետ կայանալիք հանդիպման մասին։ ԱԱ-2018-ի երրորդ տեղի խաղը տեղի կունենա հուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգի համանուն ստադիոնում։
«Ցանկանում եմ, որ իմ ֆուտբոլիստները հաճույք ստանան ֆուտբոլից և փորձեն հաղթել։ Մենք Սաութգեյթի հետ տակտիկական պայքար չենք մղելու։
Շատ լավ գիտեմ Լուկակուին։ Միշտ ասել եմ, որ Ռոմելուն այնպիսի հարձակվող է, որը կարող է ամեն ինչ անել։ Նրա նպատակն է լինել լավագույնը աշխարհում։
Կուրտուան կլինի դարպասին։ Մենք ռոտացիա չենք անելու։ Սիմոն Մինյոլեն ևս պատրաստ է, բայց նա մեր երկրորդ համարն է։ Անգլիայի հետ կփորձենք խաղալ ուժեղագույն կազմով»,- Մարտինեսի խոսքն է փոխանցում championat.com-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Բելգիան պարտվեց Ֆրանսիային, իսկ Անգլիան՝ Խորվաթիային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:06 , 7 նոյեմբերի
00:48 , 7 նոյեմբերի
00:27 , 7 նոյեմբերի
23:57 , 6 նոյեմբերի
22:38 , 6 նոյեմբերի
21:53 , 6 նոյեմբերի 
20:58 , 6 նոյեմբերի
19:28 , 6 նոյեմբերի
18:42 , 6 նոյեմբերի 
18:00 , 6 նոյեմբերի